«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ադրբեջանական լրատվամիջոցը Նիկոլի ստրասբուրգյան հակառուսական ելույթի, Մոսկվայի արձագանքի և իրենց եղբոր տապալման մասին

Ադրբեջանական լրատվամիջոցը Նիկոլի ստրասբուրգյան հակառուսական ելույթի, Մոսկվայի արձագանքի և իրենց եղբոր տապալման մասին
01.12.2023 | 15:34

Հայաստանը երբեք ՈՒկրաինայի ճակատագիրը չի կիսի, հարկ եղած դեպքում ռուսական զորքն ընդամենը 2-3 ժամում կվերցնի Երևանը

Օրերս առիթ եղավ ծանոթանալու Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հոկտեմբերին Նիկոլի ունեցած ելույթի և Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական հայտնի լրատվամիջոցներից մեկի՝ haqqin.az-ի հրապարակմանը , ըստ որի, Նիկոլի ելույթը վրդովմունք է առաջացրել Մոսկվայում:

Մոսկվային, ինչպես գրել է հոդվածագիր Ֆարհադ Մամեդովը, զայրացրել է վարչապետի ելույթի այն հատվածը, որտեղ Փաշինյանը, անուններ չտալով, Ռուսաստանին մեղադրել է Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերի, դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։

Դե երևի բոլորին էլ Նիկոլի իրավիճակը հասկանալի է. այն պետական դավաճանությունից և ոճրագործություններից հետո, որ կատարել է Արցախի, Հայաստանի, հայերիս նկատմամբ, ինչպես նաև Ռուսաստանի և ՀԱՊԿ- ի նկատմամբ իր նենգ, տմարդի, դավաճանական վերաբերմունքից հետո Նիկոլը հիմա նույնիսկ ստվերներից կարող է վախենալ, որ նրանք ցանկացած պահի կարող են պետական հեղաշրջում իրականացնել: Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել իրավունք ունի վախենալու, քանի որ վաստակել է:

Ինչ վերաբերում է ՌԴ- ի կողմից իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեղադրանքին, ինչպես քանիցս հիմնավորել ու դեռ էլի կհիմնավորենք, դա ընդամենը հերյուրանք է, այս անգամ պարզապես հնչեցված Եվրախորհրդարանի ամբիոնից (կարելի է ենթադրել, որ դրանից հետո Նիկոլի արևմտյան «քեռիները» նրա գլուխը շոյած կլինեն…):

Ինչպես նշված է ադրբեջանական ԶԼՄ- ի հրապարակման մեջ, Մոսկվայում «բարձրաստիճան աղբյուրի» հայտարարության մեջ, որին հղում են անում ՏԱՍՍ և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունները, Կրեմլը, մասնավորապես, մեղադրել է Հայաստանի վարչապետին «անպատասխանատվության և սադրանքի» մեջ՝ ընդգծելով, որ Փաշինյանը «յոթ մղոնանոց քայլերով վերածվում է հաջորդ Զելենսկու»»։

«Հասկանալի է, որ խոսքն ամենևին էլ Փաշինյանին ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համեմատելու մասին չէ, որը գրեթե երկու տարի խիզախորեն դիմադրում է Ռուսաստանի լայնածավալ ռազմական ներխուժմանը,- գրել է haqqin.az- ը:- Ավելի շուտ, Մոսկվան «բարձրաստիճան աղբյուրի» շուրթերով զգուշացնում է Հայաստանին, որ կարող է ստանալ ՈՒկրաինայի ճակատագիրը։ Ի դեպ, նման «ծանուցումներ» Հայաստանի իշխանությունները նախկինում էլ Ռուսաստանից ստացել են ինչպես բաց, այնպես էլ փակ խողովակներով։

Մի խոսքով, Փաշինյանի ելույթը Ստրասբուրգում կտրուկ սրեց Երևանի և Մոսկվայի առանց այն էլ ծայրահեղ լարված հարաբերությունները։

Միևնույն ժամանակ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ոգեշնչված Փաշինյանի ելույթից, Հայաստանին կոչ է արել «վա-բանկ գնալ» Ռուսաստանի դեմ, անհապաղ սկսել ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ընթացակարգը, ինչպես նաև երկրից վտարել

102-րդ բազան և հայտ ներկայացնել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու համար: Վկայակոչելով սեփական փորձը՝ Սաակաշվիլին զգուշացրել է, որ եթե առաջիկայում Փաշինյանը դա չանի, ապա Պուտինը կոչնչացնի և իրեն, և Հայաստանը»։

Գլուխը պատին է տվել Սաակաշվիլին, թե Պուտինը կոչնչացնի Հայաստանը, Նիկոլին ոչնչացնելու մտադրություն էլ, թե ունենար, արդեն պետք է ոչնչացրած լիներ: Համենայն դեպս, Հայաստանում շատերն ուրախ կլինեին, եթե Պուտինն ինչ-որ կերպ Նիկոլի հարցերը լուծեր, իշխանությունից հեռացներ այդ քայլող չարիքին:

Իրականությունից հեռու է նաև Մամեդովի այն մեկնաբանությունը, թե «Մոսկվան «բարձրաստիճան աղբյուրի» շուրթերով զգուշացնում է Հայաստանին, որ կարող է ստանալ ՈՒկրաինայի ճակատագիրը»:

Այդպիսի զգուշացում չի եղել, ադրբեջանական լրատվամիջոցը եթե չնենգափոխեր, կզարմանայինք: Զգուշացումը բոլորովին այլ բանի է վերաբերել՝ Փաշինյանը «յոթ մղոնանոց քայլերով վերածվում է հաջորդ Զելենսկու», այսինքն՝ հետխորհրդային հանրապետություններից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող, միաժանանակ դեպի Արևմուտք կողմնորոշված ու Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող գործչի, ինչը լիովին համապատասխանում է իրականությանը:

Վերոնշյալ զգուշացման առումով հոդվածի վերնագրում գրվածն էլ՝ Կրեմլը սպառնում է Փաշինյանին, չի համապատասխանում իրականությանը, դրանով haqqin.az-ը, ըստ էության, Նիկոլի թելն է թելել, որի ստրասբուրգյան ելույթի վերաբերյալ, ինչպես վերը մեջբերեցինք, գրել է՝ «Փաշինյանը, անուններ չտալով, Ռուսաստանին մեղադրել է Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերի» մեջ:

Հայաստանը երբեք ՈՒկրաինայի ճակատագիրը չի կիսի՝ արդեն շուրջ 2 տարի Ռուսաստանի դեմ շարունակվող պատերազմ, մեծաթիվ զոհեր, բազմաթիվ ավերված քաղաքներ ու գյուղեր, ավերված ենթակառուցվածքներ և արդյունաբերություն…

Եթե Նիկոլի ու նրա ոհմակի մեղքով (ՌԴ- ի նկատմամբ առավել առարկայական թշնամական վերաբերմունք, ՆԱՏՕ- ին անդամակցելու քաղաքական ուղեգիծ և այլն), Աստված մի արասցե, երբևե բանը հասնի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտության, ապա Ռուսաստանի Զինված ուժերին, կարծում ենք, ընդամենը 2- 3 ժամ կպահանջվի (եթե ոչ ավելի կարճ ժամանակ…) Երևան հասնելու և 2018-ի «թավիշով» սկսված մղձավանջին վերջակետ դնելու համար: Հե՛նց այդպես:

Ադրբեջանական ԶԼՄ- ն անդրադարձել է նաև Նիկոլի ստրասբուրգյան հակառուսական ելույթի ու դրան մոսկովյան արձագանքի առումով հայաստանյան ընդդիմության վերաբերմունքին ու հնարավոր քայլերին:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ